Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Այս գործողություններով Ադրբեջան պետությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի հարգում մարդու հիմնարար իրավունքները: Ադրբեջանի գործողությունների արդյունքում զոհվել և վիրավորվել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում կանայք և երեխաները:
Ադրբեջանական բանակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իր և Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման սկզբունքները նույնական են: Սարսափելի էր խաղաղ բնակիչների սպանությունը և նրանց մարմինների խոշտանգումը, իսկ հայկական բանակի զոհված զինծառայողներին գլխատելը և նրանց մարմնի մասերը իրենց հետ տանելը ցույց է տալիս, որ Ադրբեջանը վերադարձել է մարդակերության դարաշրջան: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ադրբեջանական բանակի գործողությունները, որոնք հիմնավորապես դեմ են մարդու հիմնարար իրավունքներին: Կոչ ենք անում նաև քաղաքակիրթ մարդկությանը դատապարտել Ադրբեջանի ահաբեկչական հանրապետության գործողությունները:
Կարդացեք նաև
Ադրբեջանի ժողովրդին և իսլամադավան ժողովուրդներին կոչ ենք անում տապալել այն իշխանությունները, որոնք իրենց գործողություններով պախարակում են այդ ժողովրդին և մահմեդական կրոնը: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի Ադրբեջանը միջազգային ատյաններում պատասխանատվություն կրի այս վայրագությունների համար:
Փառք Հայաստանի Հանրապետությանը և Հայոց բանակի քաջարի մարտիկներին: Նահատակները չեն մեռնում:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն