Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է

Ապրիլ 06,2016 10:55

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն:

«Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է, Գևորգ Գրիգորյանին ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդնային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա:

Առողջապահության նախարարության աջակցությամբ Վարդան Անդրեասյանն այսօր վիրահատվել և տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ: Ապարատը տրամադրվել է բժշկական գործիքների և պարագաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Երմեդ» կազմակերպության տնօրեն Երեմ Ադամայանի կողմից: Վարդան Անդրեասյանի մոտ ևս դրական դինամիկա է արձանագրվել:

ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Լիարժեք ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները և շտապօգնության ծառայությունը:

Ստեփանակերտ է վերադարձել Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:

Արդեն երրորդ օրն է Արցախում են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը և կենտրոնի առաջատար մասնագետներն` Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանը, Նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վահրամ Համբարձումյանը, վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը, անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Հովհաննիսյանը: Երևանից ժամանած մասնագետները տեղի բժիշկների հետ աշխատում են Ստեփանակերտի և շրջանների բժշկական հաստատություններում: Արցախ է բերվել նաև «Էրեբունի» ԲԿ շտապօգնության 2 մեքենա` ռեանիմոբիլ, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով` վիրավորներին տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու, արագ և անվտանգ Երևան տեղափոխելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուղարկվել են դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, պուլսօքսիմետրեր, որոնք կտրամադրվեն նաև զիվորական հոսպիտալին:

 

ԼՂՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930