Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր ռազմավարական դաշնակիցը բիզնես-շահեր ունի եւ չի պատրաստվում դրանք անտեսել հանուն Հայաստանի. «Հրապարակ»

Ապրիլ 06,2016 10:41

Երբ 2013-ի սեպտեմբերի մի «գաղջ» առավոտ արթնանալով տեղեկացանք, որ դեպի Եվրոպա գնալու փոխարեն ընտրել ենք դեպի Ռուսաստան՝ ԵԱՏՄ գնալու ուղին, մեզ մի բացատրություն տրվեց՝ այդ որոշումը կայացվել է երկրի անվտանգությունից ելնելով։

Մեզնից շատերը, այդ թվում՝ իշխանության մեջ գտնվողները, դրան դեմ էին, բայց հաշտվեցին, քանի որ մենք «Ղարաբաղի խնդիր ունենք», եւ հասկանալի էր, որ այդ խնդրի լուծման, նոր պատերազմի կանխման համար մեզ հզոր ու վստահելի զինակից է հարկավոր։ Այնպիսի զինակից, որը դեմոկրատիա չի խաղա, բարեկիրթ եվրոպացիների նման հավասարության նշան չի դնի ագրեսորի ու զոհի միջեւ եւ մեզ նաեւ զենքով-զորքով կաջակցի։ Եվ այս փաստարկը կարեւոր դեր խաղաց մեր եվրասիական կողմնորոշման հարցում։

Շատ չանցած, սակայն, պարզվեց, որ մեր ռազմավարական դաշնակիցը բիզնես-շահեր ունի եւ չի պատրաստվում դրանք անտեսել հանուն Հայաստանի։ Երբ նա մեծաքանակ զենք վաճառեց մեր հակառակորդին, պարզ էր, որ այդ զենքը մի օր կրակելու է մեզ վրա:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930