«Վրաստանում Արգենտինայի տան» նախագահ Նիկոլոզ Պատարկալիշվիլին դիմել է մի շարք պետական և մասնավոր ընկերությունների՝ ֆինանսական աջակցություն խնդրելով նրանցից, որպեսզի հնարավոր լինի Վրաստան բերել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պատարկալիշվիլու դիմած մարդկանց ցուցակում են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, փոխվարչապետ, նախկինում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կախա Քալաձեն, Վրաստանի Էներգետիկայի նախարարը, Թբիլիսիի քաղաքապետը և այլ անձինք։
«Վրաստանում Արգենտինայի տան» նախագահի համոզմամբ՝ Պելեին Վրաստան բերելու նախաձեռնությունը միանգամայն իրատեսական է։ Նրա խոսքերով՝ բրազիլացի նախկին ֆոտբոլիստի հավանական այցի ժամանակ նախատեսվում է նաև նրա ու վրաց ֆուտբոլիստների ծանոթության մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։
Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն գոլահարը Վրաստան կժամանի 2016թ. հունիսի 26-ից հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում։