Ադրբեջանը սկսել է հաշվել սեփական արկածախնդրության տնտեսական ու ֆինանսական հետեւանքները։ Սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով մարդկայինից բացի Ադրբեջանը նաեւ նյութական լուրջ կորուստներ է կրում։ Դրանք հասնում են հարյուրավոր միլիոն դոլարների:
Հաշված օրերի ընթացքում Արցախի բանակը տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի մեծաքանակ կորուստներ է պատճառել ադրբեջանական զինված ուժերին։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է գրեթե երեք տասնյակ միավոր տանկ, որոնց գինը գնահատվում է շուրջ 40 մլն դոլար։ Ոչնչացված յուրաքանչյուր ռազմական ուղղաթիռի արժեքը անցնում է 12 մլն դոլարը։
Այս ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հասցրել են մարտի դաշտում թողնել բազմաթիվ եւ բազմատեսակ այլ զինտեխնիկա, որի արժեքը անցնում է տասնյակ միլիոնավոր դոլարներից։
Սակայն, իհարկե, միայն ռազմական տեխնիկայի ոչնչացումն այն նյութական կորուստները չեն, որոնք Ադրբեջանը կրում է սեփական արկածախնդրության հետեւանքով։ Առաջիկայում այն կսկսի հաշվել ուղղակիորեն տնտեսությանը հասցրած վնասները։ Օտարերկրյա ներդրողները պատրաստվում են հեռանալ Ադրբեջանից՝ իրենց գումարները փրկելու ակնկալիքով։
Կարդացեք նաև
Արդեն իսկ սկսվել է նավթարդյունահանման ոլորտում նախատեսվող մի շարք ներդրումային ծրագրերի կասեցումը, որոնց վերաբերյալ դեռեւս անցած տարի հայտարարվել էին միջազգային մրցույթներ՝ արտաքին ներդրողներ ներգրավելու համար։ Խոսքը ինչպես գազային, այնպես էլ նավթային նախագծերի մասին է։
Այսօր արդեն դրանց իրականացումը հայտնվել է հարցականի տակ։ Այդ մասին հարկադրված էր խոստովանել նաեւ Ադրբեջանի ազգային նավթարդյունաբերական ընկերության ղեկավարությունը
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում