Ապրիլի 6-ին, ժամը 17. 30-ին «Առավոտի» կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Հաղորդման հյուրերն են`արցախյան ազատամարտի մասնակից Օֆելյա Գրիգորյանը եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Զրույցը կընթանա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից սկսած ռազմական գործողությունների եւ դրանց հետեւանքով ԼՂՀ հարցի կարգավորման նոր փուլի մասին:
Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: