Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը պնդում է, որ հայկական կողմն իրավունք չունի դժգոհել միջազգային հանրության միջամտությունից ԼՂՀ կոնֆլիկտում, որովհետև Հայաստանը մի քանի անգամ խախտել է եվրահամաձայանության պայմանագրերը:
«Մեզ դրա մասին տարբեր ռակուրսներով փափուկ հիշեցնում են, բայց մենք այդ փափկությունը չենք ընկալում»,- այսօր հ/կ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց տիկին Սեդրակյանը:
Նրա խոսքով, Հայաստանը ՌԴ դաշտից դուրս թողնելն այսօր մեծ խնդիր է. «Լեգիտիմ է, թե ոչ լեգիտիմ է իշխանությունը, որովհետեւ գտնվում է ռուսական տիրույթում, թե՞ ռուսական է, որովհետեւ ոչ լեգիտիմ է: Սա հավի ու ձվի պատմությունն է, երբեք չենք կարող դրա պատասխանը տալ:
ՌԴ-ի ինտեգրացիոն դաշտը երեք տիպի կոռուպցիա պարունակող դաշտ է, առաջինը իշխանության բռնազավթումն է, որոշակի սառեցված կոնֆլիկտ ունենալը եւ այն պահելը որպես լծակ եւ տնտեսական բացարձակ սնանկությունն է: Երբ նույն կոռումպացված Վրաստանը պոկվեց ռուսական տարածքից, նույնիսկ Սահակաշվիլիի նման դիկտատոր բարեփոխողը, որը կարող է որոշակի առումով կեղծել ընտրությունները, ստիպված եղավ հեռանալ իշխանությունից:
Կարդացեք նաև
Որովհետեւ եվրոպական տարածքում գործում են ինստիտուցիոնալ կանոնները, ռուսական տարածքում գործում են կամայական, դիկտատորական կանոնները: Ով որ զավթել է ուժը, նա, բնականաբար, շահագրգռված է ռուսական ինտեգրացիոն մոդելի մաս լինելու: Հենց որ նա մտավ եվրոպական ինտեգրացիոն մոդել, նա իշխանություն չի պահպանի, աշխատելու են ինստիտուցիաները»:
Տիկին Սեդրակյանը չի հավատում, որ Սիրիայում ամեն ինչ խաղաղ է, ՌԴ-ն արդեն դուրս է եկել այնտեղից. «Անտեղ կա երկու խաղացող ՝ՌԴ-ն եւ Ամերիկան, այնտեղ ամեն ինչ բալանսավորված է: Հայկական դաշտում որեւէ այլ խաղացող ՌԴ-ից բացի չկա ինտեգրացիոն, մասնավորապես պատերազմական դաշտում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ