Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն որոշակի պայմանավորվածություն կա ռուսական կողմի միջնորդությամբ, որ բանակցություններ ընթանան». Գեղամ Հարությունյան

Ապրիլ 05,2016 22:20

«Այսօրվա գործընթացները արդյունք են մի բանի, որ Ադրբեջանի նպատակները լիովին ձախողվեցին»,- այս կարծիքին է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Մեր հարցին՝ այս փուլում հնարավո՞ր է հրադադար, պարոն Հարությունյանն ասաց. «Հրադադարի ռեժիմն այս  անգամ բանակցությունների փուլում պետք է ապահովվի ու ամրապնդի լուրջ  մեխանիզմներով, որոնք թույլ կտան  վերահսկելի դարձնել ու խուսափել անհասցե գնահատականներից: Համենայնդեպս, հայկական կողմի պահանջը դա պետք է լինի»:

Ըստ նրա, Ադրբեջանն այլեւս  ի զորու չէ որեւէ նոր թափ հաղորդել իր գործողություններին. «Մնում է միայն քարոզչական  դաշտով մոլորեցնել սեփական ժողովրդին, աշխարհին  մոլորեցնել նրան չի հաջողվի եւ դեմքը փրկել. Արդեն որոշակի պայմանավորվածություն կա ռուսական կողմի միջնորդությամբ, որ կրակը դադարեցվի ու բանակցություններ ընթանան, նորից հրադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ»:

Մեր դիտարկմանը, թե պաշտոնական տեղեկատվության համաձայն, որոշ շրջանների ուղղությամբ ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցներ արձակել՝ խախտելով պայմանավորվածությունը, պարոն Հարությունյանն ասաց. «Միշտ էլ խախտել է պայմանավորվածությունները, զարմանալի չէ, որ այս անգամ էլ խախտի, ամեն դեպքում, կարեւորն այն է, որ մեր բանակը պատրաստ է ցանկացած զարգացման, ստիպելու ենք, որ Ադրբեջանն ավելի լուրջ վերաբերվի այդ խնդիրներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930