Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ ԼՂՀ ՊՆ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը ներկայացրել է մի հեռախոսազրույց, որը իրենք կարողացել են «բռնել»: Վախեցած ադրբեջանուհու հեռախոսազրույցի համաձայն՝ ադրբեջանցիները տվել են հազարավոր զոհեր, «զոհերին փայտի նման լցնում են մեքենաները, տանում»:
Տեսանյութը՝ «Երկիր մեդիայի»:
https://www.youtube.com/watch?v=hCqGaM22SOk
Պետք չէ ուրախանալ և ոչ մի կողմի կորուստներով,ամեն դեպքում մարդ արարածների կյանքերի հետ գործ ունենք և այն միտքը, որ այլևս նրանք չեն լինելու սարսափելի է: Ոչինչ մարդկային կյանքից կարևոր չէ: Ուղակի զզվելի է այն միտքը, որ առանց վարանելու կարողանում են մարդկանց կյանք խլել, առանց խղճի խայթի սպանում են դաժանաբար ու ուրախանում այդ կորուստներով: Երկու կողմի ծնողներն ել նույն կերպ սգում են իրենց որդիների կորուստները: Զինադադարը շուտ պետք է իրականացվի, քանի դեռ շատ ուշ չէ: Մենք միշտ մարտի դաշտում հերոսներ ենք տալիս, բայց նրանք մեզ կենդանի են պետք!!!