-ՀԱՕԿ-ը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով՝ նախապես մշակված ու հաստատված տարեկան պլանի համաձայն: Հայտնի է, որ մենք ունենք նաեւ քառամյա՝ օլիմպիական ցիկլի պլան: Այս պահի դրությամբ որեւէ շեղում չունենք. մեր թիմերը շարունակում են նախապատրաստվել պաշտոնական մրցումներին, օլիմպիական վարկանիշային մրցաշարերին եւ մասնակցելու են: Սակայն մենք նաեւ ուշի ուշով հետեւում ենք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակին:
-Իրավիճակը ինչ-որ ձեւով կարո՞ղ է խանգարել ծրագրերը մինչեւ վերջ կյանքի կոչելու նպատակներին:
– Ի վերջո, Աստված մի արասցե, բոլորս էլ մեկնելու ենք ճակատ: Ինչպե՞ս կարող ենք հանգիստ նայել այն իրավիճակին, երբ հայ երիտասարդ զինվորը կյանքի գնով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանն ու ազգաբնակչության անվտանգությունը, երբ սահմանին կանգնած տղաները մեր զավակներն են, եղբայրները, նրանց սատար կանգնելու նպատակով սահման են մեկնում մեր հայրերը, եղբայրները, քույրերը: Ճիշտ է, մենք, մեր մարզիկները մեր կռիվն ենք տալիս մրցասպարեզներում՝ ավելի համեստ ռեսուրսներ ունենալով հաղթելով նաեւ ադրբեջանցի ու թուրք մրցակիցներին: Եվ ի նշան հաղթանակների բարձրացվում է Հայոց Եռագույնը (այդ թվում նաեւ՝ Բաքվում), հնչում է մեր օրհներգը: Բայց հավատացեք, որ մեր մարզիկներն էլ հանգիստ չեն կարողանում նայել այն ամենին, ինչ կատարվում է Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում: Դա արտաքնապես, գուցե, չի երեւում, բայց մեր ներքնաշխարհն է անհանգիստ, նյարդերը՝ պրկված:
-Մարզիկների առջեւ կոնկրետ խնդիրներ դրվո՞ւմ են:
Կարդացեք նաև
-Նախ, պետք է աշխատել հնարավորին չափ լավ հանդես գալ առաջիկա Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական վարկանիշային մրցաշարերում եւ, իհարկե, օլիմպիական խաղերում: Դա կլինի մեր լավագույն պատասխանը: Բայց մենք՝ մարզաշխարհի աշխատողներս, հավաքվել եւ որոշել ենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից եւ ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցումներից հետո (մենք պարզապես, պարտավոր ենք քառամյա ցիկլի աշխատանքներն ավարտին հասցնել), եթե Աստված մի արասցե, խնդիրը արդար կարգավորում չունեցավ, ոչ միայն մտովի, ինչպես հիմա է, այլ նաեւ ֆիզիկապես ենք լինելու մեր երկրի սահմանները պաշտպանող հերոսների կողքին: Հավատացեք, մարզաշխարհը պատրաստ է կանգնել մեր զինվորների կողքին ու նրա հետ միասին հավասար կռիվ տալ: Հիմա առաջնային խնդիր կա՝ սահմաններն՝ անառիկ, մեր երկու պետությունների անկախությունը պահպանել: Ու այդ ժամանակ առաջինը սահման մեկնողներից մեկը ես եմ լինելու: Մեկ վայրկյան կարող եք չկասկածել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ