Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձություններին. «Մեր ազգի համար այս դժվար պահին եկեʹք ցուցաբերենք միասնականություն և ուժ: Աղոթում եմ տարածաշրջանում խաղաղության համար: Խորապես մտահոգ եմ իմ համերկրացիների ու իրենց ընտանիքների համար»: