Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ անդամ պետությունները քննարկում են ԼՂ հակամարտության վերջին սրացումը

Ապրիլ 05,2016 21:10

Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ հանդիպման ընթացքում, Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կազմակերպության անդամ 57 պետություններին ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները:

ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ուորլիքը եւ Կասպրշիկը ողջունել են մարտերի դադարեցումը եւ կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը: Նրանք ընդգծել են, թե կարեւոր է վերադառնալ քաղաքական գործընթացին եւ կայուն հրադադարի հիմք դնել:

ԵԱՀԿ անդամ երկրները համաձայնել են, որ վերջին սրացումները խորապես անհանգստացնում են եւ անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ շարունակի կենտրոնական դեր խաղալ խաղաղ կարգավորման հասնելու գործում: Բոլոր անդամ երկրները պետք է սատարեն Մինսկի խմբի եւ համանախագահների ջանքերին:

Համանախագահները հայտարարել են, որ կարճ ժամանակ անց նրանք կայցելեն տարածաշրջան: Դեսպան Կասպրշիկն իրավիճակի հանդարտվելուց հետո նույնպես կժամանի ռազմական էսկալացիայից տուժած տարածքներ:

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է. «Մարտերի դադարեցման մասին լուրերը քաջալերող են: Մենք պետք է անհապաղ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր ուշադրությունը սեւեռենք հրադադարի ռեժիմի կարգավորման եւ նոր էսկալացիաների կանխարգելման վրա: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն արդյունավետ եւ տեւական ճանապարհով: Այս համատեքստում ես ողջունում եմ համանախագահների մոտալուտ այցը տարածաշրջան: Ես շարունակում եմ սերտ կապեր պահպանել կողմերի եւ այլ միջազգային դերակատարների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930