Լրահոս
Օրվա լրահոսը

Երազում էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը. Արմենակ Ուրֆանյանի մասին

Ապրիլ 05,2016 21:12

«Իր էությամբ կրակի կտոր էր՝ ուրախ, աշխույժ»,- այսպես է հիշում 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին վերջինիս մոր գործընկերուհի Կարինե Շահվերդյանը:

Վերջինս նշեց, որ Արմենակ Ուրֆանյանի մայրը պայքարող տեսակ է, եւ երբ իրենք պայքարում էին «Նաիրիտի» համար, ինքը միշտ իրենց հետ է եղել. «Ես վստահ եմ, որ Արմենակը իր մոր նման է եղել: Այդպիսին էր իր մայրը, որդին էլ ինքը պետք է այդպիսին լիներ: Մայրն է երկու տղաներին մեծացրել»:

Armenak_2 Armenak_4 Armenak_5 Armenak_6

Այս տարվա օգոստոսին լրանալու էր Արմենակի պայմանագիրը, եւ շուտով նա պատրաստվում էր արձակուրդ գալ: Նույն ժամանակահատվածում պատրաստվում էր նաեւ ամուսնանալ, արդեն նշանված էր. «Լուր չունեին երկու օր, եղբայրը բոլոր հիվանդանոցներում փնտրում էր երկու օր, չէր գտնում: Իրենց մոտ անհանգստություն կար, տեղեկություն չունեին: Հետո նշանած էր զանգահարել իր մորը, որ արդեն մի քանի օր է տեղեկություն չունի Արմենակից: Ստիպված, որ նշանածը հանգստանա մայրն ասել էր, որ չանհանգստանա, ամեն ինչ նորմալ է: Բայց արդեն հետո գույժը տեղ էր հասել»:

Արմենակ Ուրֆանյանի դասընկերուհի իր դասընկերոջը բնութագրում է որպես թեթեւ, լուսավոր, յուրահատուկ անձնավորություն. «Տասներորդ դասարանում երազում էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ դա իր մոտ ավելի քան ստացվեց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930