Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի առաջարկությամբ Երեւանից Մոսկվա է տեղափոխվում ԵԱՏՄ գագաթաժողովը

Ապրիլ 05,2016 20:42

Չնայած որոշ ռուսական  եւ նաեւ հայկական լրատվամիջոցներ  տեղեկություններ են տարածել, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չեղյալ է հայտարարել ապրիլի 7-ի այցը Երեւան, սակայն ռուսական TACC-ն այսօր գրել է, որ Մեդվեդեւն ապրիլի 7-ին կայցելի Երեւան, իսկ ապրիլի 8-ին՝ Բաքու:

Ըստ TACC-ի` Երեւանից Մոսկվա է տեղափոխվում Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետների մասնակցությամբ գագաթնաժողովը:

Ռուսաստանի կառավարության մամուլի խոսնակ Նատալիա Տիմակովան հայտնել է, որ առաջիկայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Մեդվեդեւի միջեւ հեռախոսազրույց կլինի:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Դմիտրի Մեդվեդեւն իր գործընկերոջը (նկատի ունի Հովիկ Աբրահամյանին Ն.Բ.) կտեղեկացնի  Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ համաձայնություն տալ ԵԱՏՄ նախագահող երկիր Ղազախստանի՝ գագաթնաժողովը Մոսկվա տեղափոխելու վերաբերյալ առաջարկությանը»,-ռուս լրագրողներին ասել է Տիմակովան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Я смотрю трансляцию euronews-а (в Германии) где речь Саргсяна не в полном объёме переводится, а точнее, проблему с Азербайджаном. А теперь, сразу после первого вопроса армянской СМИ вообще прекратили трансляцию. Протестуйте!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930