Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում կանգնելու տեղ չկար. հրաժեշտ էին տալիս 23-ամյա հերոսին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 05,2016 20:30

Քիչ առաջ Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ Թալիշում մղված մարտերի ժամանակ հերոսաբար զոհված 23-ամյա ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հոգեհանգստի կարգը: Գյումրեցիների հոսքը դեպի եկեղեցի չէր դադարում. գալիս էին հրաժեշտ տալու իրենց հերոսին, որը իր կյանքի գնով փրկեց եկեղեցում կանգնածների կյանքը:

Gyumri_1 Gyumri_2 Gyumri_3 Gyumri_4  Gyumri_5

Հոգեհանգստի կարգը կատարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու թեմի քահանաները: Առ Աստված աղոթք բարձրացնելուց բացի, Սրբազանը խրոխտ ելույթ ունեցավ՝ հորդորելով չլացել, չսգալ, քանի որ Մերուժանն անմահ է, քանի որ նա գիտեր ինչու համար է մահանում, գիտակցաբար գնաց իր կյանքը տալու ու այժմ պարտավոր ենք փառավորելու նրա հիշատակը: Մերուժանը, Սրբազանի բնութագրմամբ, իր սերը հայրենիքի, ծնողների, սիրած մարդկանց հանդեպ ապացուցեց ոչ թե խոսքերով, այլ գործով. իր կյանքը տվեց,  որպեսզի հայրենիքը  հարատեւի, սիրելիները ապրեն:

«Մերուժանը կոնկրետ ինձ է փրկել այն փամփուշտից, որն ինձ էր կպնելու»,- ասաց Սրբազանը:

Դրսում  կանգնածները ցուցապաստառներ էին բռնել՝ «Փառք մեր հերոսներին» գրառմամբ:

Վաղը մեր հերոսին կհուղարկավորեն եկեղեցուց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930