kremlin.ru-ի փոխանցմամբ ռուսական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Քննարկումը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող վերջին զարգացումներին: Խորը մտահոգություն հայտնելով լայնածավալ ռազմական բախումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, Պուտինը կողմերին կոչ է արել անհապաղ ապահովել ռազմական գործողությունների դադարեցումը եւ հետեւել հրադադարի ռեժիմին: Նշվել է նաեւ, որ Ռուսաստանը իրականացրել է եւ կշարունակի իրականացնել իր միջնորդական առաքելությունը՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը:
Ընդգծվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացի կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցում: Նշվել է տարբեր ձեւաչափերով շփումների վերաբերյալ պայմանավորվածության մասին: