Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն ուժեղացնում է իր դիրքերը ԼՂՀ կոնֆլիկտի շուրջ ». Բորիս Նավասարդյան

Ապրիլ 05,2016 20:10

«ՌԴ-ն խոշոր խաղացողներից մեկն է, որը պատրաստ է արագ ու վճռական քայլերի: Նախաձեռնությունը կարեւոր գործոն է, ով նախաձեռնություն է  հանդես բերում, շահում է գոնե կարճաժամկետ առումով»,- այսօր նման կարծիք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա, ՌԴ-ն ուժեղացնում է իր դիրքերը ԼՂՀ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումների արդյունքում:

Փորձագետ Հայկակ Արշամյանն էլ նկատեց, որ այսօրվա իրավիճակում կառավարման մոդելի փոփոխությունը չի նպաստում արտաքին մարտահրավերներին ճիշտ պատասխան գտնելուն. «Մենք գիտենք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարման մոդելները խիստ շաղկապակցված են, ու արդեն Ղարաբաղում էլ է սկսել խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու գործընթացը:

Այսօրվա իրավիճակը ԼՂՀ-ում ցույց է տալիս, որ նման կառավարման մոդելի ներմուծումը Հայաստանում արկածախնդրություն էր, ԼՂՀ-ում նման բան չի կարելի անել: Միշտ բերվում է փաստարկը, որ խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական լուրջ որոշումներ կայացնելն ավելի դժվար է քան նախագահական կամ կիսանախագահական մոդելի դեպքում: Նման մոդելի ներմուծումն անիմաստ է»:

Բորիս Նավասարդյանն էլ հավելեց, որ կյանքի մարտահրավերներն ավելի հզոր են, քան սահմանադրությամբ ամրագրված կառավարման մոդելը. «Երբ օպերատիվ ու պատասխանատու որոշումներ ընդունելու անհրաժեշտություն կա, այնպես է դասավորվում, որ այդ պատասխանատու որոշումներն ընդունվում են, եթե մոդելը չի ենթադրում ամբողջ բուրգի վերեւում մեկ անձի պատասխանատվություն, ինչպիսին նախագահն է,եթե դա չի ենթադրվում Սահմանադրությամբ, ապա այդ համակարգը սկսում է աշխատել առանց սահմանադրական հիմքերի:

Մենք գիտենք օրինակներ, երբ խորհրդարանական հանրապետությունները բավականին արագ վերածվում են հակասահմանադրական դիկտատուրաների: Կյանքը թելադրում է, որ պետք են արագ, պատասխանատու որոշումներ, մեկ հոգու կամք, որ կլուծի բոլոր խնդիրները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930