Ապրիլի լույս 5-ի գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 1983թ. ծնված Զորի Աշրաֆյանը: Նա տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Արթուր Գաբրիելյանից տեղեկացանք, որ վիրավորի վիճակը բավարար է:
Մեր տեղեկություններով՝ Զ. Աշրաֆյանը Վանաձորի բնակիչ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ