Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցները դեռ շարունակվում են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Ի պատասխան հնչած հարցի, փոխնախարարն ասաց նաեւ, որ հրադադարի ռեժիմ սահմանված չէ. «Կան պայմանավորվածություններ` հրադադար պահպանելու համար»:
Հիշեցնենք, այժմ խորհրդարանում փակ քննարկում է ընթանում արդեն մի քանի օր շարունակվող ռազմական գործողությունների եւ առկա իրավիճակի շուրջ: Քննարկմանը մասնակցում են ԱԺ պատգամավորները, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ադրբեջանական կողմից հենակետ կա՞: Նկատի ունենալով`հայկական կողմը ադրբեջանական հենակետ ունի՞ վերցված: Դավիթ Տոնոյանը հարցը լսեց, թե՞ ոչ կամ այլ կերպ ընկալեց, բայց պատասխանեց. «Ոչ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ