Չնայած երկկողմանի հրադադարի մասին պայմանավորվածությանը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվում են Ադրբեջանի կողմից կրակոցները:
Aravot.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն այս լուրը հաստատեց:
«Ժամը 12.00-ից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, այո, հակառակորդի կողմից կրակոցներ լինում են, բայց ոչ նախկին ինտեսիվությամբ: Պաշտպանության Բանակը պատասխան քայլեր չի ձեռնարկում եւ փորձում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությանը»,-ասաց պարոն Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին երկկողմ պայմանավորվածություն է եղել դադարեցնել կրակը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ