Սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազճյանի կարծիքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թիկունքից հարվածեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա այս առիթով մանրամասնեց. «Կարծում եմ հանրապետության ղեկավարն էլ կընդունի, որ ինքը թիկունքից հարված ստացավ Էրդողանից»: Այս առիթով պարոն Յազճյանը հիշեցրեց , որ հենց Սերժ Սարգսյանն էր ֆուտբոլային դիվանագիտություն վարողը, ու նշեց. «Իսկ երբ այսօր լսում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությունները Թուրքիայի մասին, տպավորություն է, որ կարծես ինքը չէր, որ 2008-2009-ին, բթացնելով և անկեղծ չգտնվելով մեր ժողովրդի նկատմամբ, սփյուռքի կարծիքը, ներկայացրեց, որ իբր սփյուռքը համամիտ է այդ քաղաքականությանը»: Դառնալով ներկայումս սահմանում գոյություն ունեցող աննախադեպ լարվածությանը` պատմաբանը նշեց, թե պատերազմը չէր էլ ավարտվել, և զինադադար չի նշանակում, որ պատերազմը դադարել է»:
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը սփյուռքի ներուժը օգտագործելու հարցում լուրջ թերություններ է տեսնում ու նշում. «Այս պահին խոսքը միայն ռազմական կռվի մասին չէ, այլ նաև տեղեկատվական: Բնական է, որ երկու կողմերն էլ օգտագործում են իրենց լավագույն զենքերը: Իսկ սփյուռքը մեր առավելությունն է: Բայց իմ տպավորությամբ` այդ առավելությունը ճիշտ չենք օգտագործում և ոչ արդյունավետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ
Սփիւռքը իմաստալից մի բան ունի անելիք միայն՝
փող ուղարկել Հայոց Բանակին:
(«թիկունքից հարուած»…
այսինքն, մինչ այդ, անոր թիկունքն էր պահում ?!
փֆֆֆֆ
անիմաստ, հնամաշ խօսքեր – եւ մտայնութիւն – …
կարծես թէ կարգին յիմար է Հայաստանի նախագահը…
եւ «Սփիւռք»ն է որ իրեն պիտի սովորեցնի Պետութիւն ղեկավարել)
Իսկ Սփիւռքը ցարդ յաջողեցա՞ւ մի հատ օտար պետութիւնից, մի՛ հատ, Արցախի ճանաչում ձեռք բերել…
Խի՞ ոչ…
Երեւի զայն… թիկունքից հարվածում են այդ բոլոր օտար պետութիւնները
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա