Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկում են կտրել Ալիեւի ականջները ու կանգնեցնել նրան միջազգային դատարանի առաջ

Ապրիլ 05,2016 18:15

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորները մեկը մյուսից ուշագրավ հայտարարություններ արեցին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ:

Մեկը՝ բանաստեղծությունով, մյուսը՝ վիրավորանքով, մեկ ուրիշը՝ հստակ առաջարկով նոտա հղեցին, թե ինչպես պետք է պատժել դաժան հակառակորդին:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքերով՝ «Ալիեւյան վարչակազմը չէր դիմի այս ավանտյուրիստական, լկտի քայլին, եթե դրդողներ, աջակիցներ, դաբրո տվողներ չլիներ: Հերթական անգամ ականատես ենք լինում, որ շակալները ինչքան էլ մազերի գույնը փոխեն, միեւնույն է, իրենց կաշին ու տեսակը երբեք չեն փոխում: Ալիեւը, օգտագործելով օտարերկրյա վարձկանների, նավթադոլարների տակ պառկած  կարծում է, թե կարող է վախի մթնոլորտ ստեղծել: Տո ա՛յ վախկոտներ, ղզիկի կարգավիճակում հայտնված հրեշներ, խղճացե՛ք ձեր ժողովրդին եւ հասկացեք, որ մեր ազգը բռունցք է»:

Ըստ Հովհաննես Մարգարյանի, պետք է կտրել Ալիեւի եւ դրանց նմանների ականջները եւ կանգնեցնել միջազգային դատարանի առջեւ, որպեսզի հասկանան, որ խաղաղ, քնած ծերերին սպանելը տղամարդկություն չէ, լկտիություն ու ստորություն է:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ մեջբերեց հայտնի ֆիլմի պերսոնաժներից մեկի հայտնի արտահայտությունը. «Բնության մեջ ամենավտանգավոր կենդանին կատաղած ոչխարն է՝ այն կծոտում է: Մի քանի ժամ է, դադարել է կրակահերթերը, բայց մենք դեռ ունենք մեր բաժին կռիվը: Ինչ է անում կատաղած ոչխարը: Խոսքը սոցցանցերում հաղորդագրությունների, sms-ների մասին է, փորձում է մեզ միջազգային մարմիններում մատնել իրենց կարծիքով հերթական պարտությունների: Նկարում են մեր՝ հերոսի մահով զոհված զինվորներին ու ուղարկում սոցցանցերով աղջիկներին: Մեր աղջիկները կարողանում են ոչ միայն հակահարված տալ, այլեւ պահպանել սառը դատողությունը: Ես խոնարհվում եմ ձեր առաջ: Մենք պետք է սա տեղափոխենք միջազգային ատյաններ եւ ներկայացնենք, թե ինչ է անում վայրենին՝ այն վերագրելով մեզ»:

Տաճատ Վարդապետյանն էլ իր զգացողությունները արտահայտելու համար ասաց. «Ես չեմ ուզում ասել, որ պուճուր խանը օֆշորային հաշիվներ ունի Պանամայում, պարզապես դիմում եմ Թումանյանի օգնությանը՝

«Բերանն արնոտ մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ մարդասպան:

Ձեռքերն արնոտ նա շրջում է դեռ կամկար

Ու հեռու է մինչեւ ՄԱՐԴԸ իր ճամփան»:

Նրա խոսքերով՝ իսկապես, որքան հեռու է մարդ տեսակից այս «ամբարտավան ցեղատեսակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930