«Այս պատերազմը նման չէր 25 տարի առաջվա պատերազմին, որտեղ կար 3 զենք: Մենք լավատեղյակ ենք Ադրբեջանի զինատեսակներից, որ նա կուտակել է: Սարսափելի բացասական, ոչ մարդկային զինատեսակներ են: Խոսքը եւ Точка-У-ի մասին է, Սոլնցեպյոկ համակարգի, Սմերչի մասին է: Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք, հերիք ա, մենք մեզ պիտի պաշտպանենք: Դուք ուզում եք մեզ ջարդե՞ն: Ադրբեջանին հաջորդ գրոհի ժամանակ մենք պետք է կերակրենք ստրոնցիումի (ռադիոակտիվ տարր) նախաճաշով: Մենք այդ հնարավորությունն ունենք, մենք ո՞ւմ ենք նայում,երբ մեր ազգից բան չմնա՞»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպիսի հայտարարություն արեց Հրանտ Բագրատյանը:
Նա զարմացած է, թե ինչո՞ւ են երկմտում ՀՀ-ում ԼՂՀ-ն ճանաչելու հարցում. «Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե ուժները պատի՝ մինչեւ վերջ գալու են ու մորթելու են մինչեւ վերջ: Թող դաստիարակեին ադրբեջանցիներին: Հլը տեսեք մեր պահվածքը ու նրանց պահվածքը՝ 80 տարեկանների ականջը կտրելով: Չե՞ք տեսնում՝ բան չի փոխվում: Ես կարծում եմ, մեր արտգործնախարարությունը վճռական պետք է լինի: Ա՛յ մարդ Պեդրո Ագրամունտ ա, ինչ ա՝ հայտարարեք պերսոնա նոն գրատա, Միխայիլ Սահակաշվիլի՝ հայտարարեք պերսոնա նոն գրատա: Ի՞նչ ա դուրս տալիս, իրա պրոբլեմներն ունի ՌԴ-ի հետ, ինչի՞ է խառնում մեզ էդ խնդրին: Բելառուսի արտգործնախարարը ի՞նչ ա դուրս տալիս: Էսօր մենք էդ ավանտյուրիստի դեմը կանգնել ենք, եթե Հայաստանը չլիներ, էդ ավանտյուրան գնալու էր չգիտեմ ուր հասներ: Հիմա կա պետություն, եթե միասնական ազգը կանգնում ա՝ կրած ենք: Թող այս ելույթից հետո ամբողջ Եվրոպան, ՌԴ-ն կանգնեն ասեն՝ էս ինչեր են խոսում ՀՀ-ում: Մենք նորմա՛լ բաներ ենք խոսում, մենք արժանի՛ ենք հարգանքի, մենք ենք էդ ոհմակը պահել 500 տարի, այլապես ամբողջ Եվրոպան՝ հարավով ու հյուսիսով գիտենք որ ազգերով էր բնակեցված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ