«Ղարաբաղում լեգենդներ են պտտվում ՀՀ ԶՈՒ 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի եւ մարտական, հոգեբանական պատրաստվածության մասին: Դրանք ոչ թե PR գործիք են, այլ կոնկրետ իրադարձությունների վրա են հիմնված: Մարտական ուղի անցած հրամանատարները ասում են՝ դժվար է գիտակցությամբ հասկանալ՝ ի՞նչ սիրտ ու հոգի պետք է լինի 18-ամյա տղաների մեջ, որ նրանք ոչ միայն անհողդողդ կանգնեն իրենցից մի քանի անգամ շատ թվաքանակով հակառակորդի առաջ, այլեւ հետ շպրտեն նրանց ու կռվեն՝ մինչեւ արյան վերջին կաթիլը»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ սա է հենց, որ Ալիեւին թույլ չի տվել տարածքներ օկուպացնել ԼՂՀ-ից:
Ղարաբաղի քաղաքացիներն են հենց խնդրել պատգամավորին, որ ԱԺ ամբիոնից իրենց երախտիքի, հարգանքի, սիրո խոսքերը փոխանցեն Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, բոլոր մարզերի, Երեւանի հայրերին ու մայրերին, որ նրանք այդպիսի զավակներ, այդպիսի զինվորներ են դաստիարակել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ