Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ վաղաժամ է Ռուսաստանին մեղադրելը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքն այսպես արդարացրեց. «Զուտ առևտրային բիզնես խնդիրներ են, և դրանից այն կողմ խնդիրը չի գնում: Մենք պետք է քաղաքագիտական լուրջ վերլուծության ենթարկենք Ռուսաստանի հնարավոր վարքը այն դեպքում, երբ Ադրբեջանը բարձրացնի հակամարտության նշաձողը` թե՛ Հայաստանի վրա սահմանային հարձակումներ գործելով, թե՛ նոր զինատեսակներ մարտադաշտ բերելով»:
Ըստ պարոն Մանասյանի` ոչ մի սցենար չպետք է բացառել. «Կռվողը մենք պետք է լինենք, և ոչ ոք մեզ համար չի կռվելու»:
Ալեքսանդր Մանասյանը նաև շեշտեց, որ տարածաշրջանային խաղերը մեկ սցենարով չեն գրում խոշորները. «Ոչ մեկի վերջին միտքը, ասելիքն ու անելիքը չի իմացվի. չի իմացվի ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի վերջին խոսքը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
նկատի ունենալով մեր հաւատարմութեան աստիճանը Ռուսաստանի նկատմամբ, իրաւասու էինք սպասելու որ աւելի արագօրէն, աւելի յստակ եւ աւելի ազդու կերպով միջամտէ, առաջքը առնելու համար այն զոհերին որ տվինք, անգամ մը եւս, ներառեալ յատկապէս անզէն քաղաքացիներ
հիմա ել սպասելու ենք որ ան արժանի պատիժը տայ անոնց, որոնք եկան մինչեւ «իր» տարածքաշրջանի խորքը, իրեն նախատելու
նայինք…