«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպեց «Երիտասարդներն ու միգրացիան. մարտահրավերներից հնարավորություններ» խորագրով համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի Արցախյան հիմնախնդրի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները, սակայն Սվիտալսկին շտապում էր հեռանալ` ասելով, որ հարցերին կպատասխանի միայն իր գրասենյակում:
«Մենք ապրում ենք դժվար պահեր… Մենք անում ենք հնարավորը… Պետք է վերադառնանք կարգավորման խաղաղ գործընթացին եւ աշխատենք փոխշահավետ»,-ասաց Սվիտալսկին եւ սեղմեց վերելակի կոճակը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ