Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կրակը դադարել է, բայց բանակցություններ չկան». «Ա1+»

Ապրիլ 05,2016 16:59

Ինչպես հայտնի է՝ այսօր ժամը 12.00-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակը երկկողմանի դադարեցվել է։ «Հիմա կա համաձայնություն՝ դադարեցնելու կրակը։ Տեսնենք՝ որքան է դա տևելու, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի, այսպես ասած, առանձնահատկությունները»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Իսկ բանակցությունների վերսկսման մասին խոսակցություններ դեռ չկան։

Մեր զինվորները մարտական գործողությունների ժամանակ պատահել են թուրքախոսների, արաբախոսների. «Այսինքն, հիմքեր կան պնդելու, որ այդտեղ կան վարձկաններ՝ բավականին մեծ քանակությամբ։ Մեր զինծառայողները լսել են նրանց խոսքը։ Այստեղ կան մի շարք այլ հանգամանքներ. Ադրբեջանից մոտ 1000 կամավոր է մեկնել Սիրիա, Իրաք՝ Իսլամական պետության շարքերում պատերազմելու։ Նրանց պատկառելի մասը Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողներ են եղել։ Եվ բնական է, այդ կապերը կա, և խողովակներ գործում են Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան, և գալիս են այդ մարդիկ։ Ավելին, կան որոշ տվյալներ, ըստ որոնց՝ վարձկանները և ահաբեկիչները զբաղվում էին նաև մասսայական թալանով ադրբեջանական այն բնակավայրերում, որտեղ բնակչությունը լքել է տարածքները՝ Արցախի հետ սահմանամերձ շրջաններում»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930