Այսօր ԱԺ-ում կառավարությունը նախագիծ էր բերել «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային, եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով արտոնություններ տալու մասին:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցրեց՝ միգուցե պետք էր սկսել ճիշտ ծայրից, մասնավորապես, օդի տխրահռչակ տուրքի փայատերերից մեկին՝ Միխայիլ Բաղդասարովին, որի գործունեության շնորհիվ մենք ստիպված ենք ընտրություն կատարել՝ տա՞լ արտոնություն, թե՞ չտալ, կանչել պատասխանատվության»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, մենք արտոնություն ենք տալիս ու դեռ հարց է՝ գործարանը կաշխատի՞, թե՞ չի աշխատի: Նա հորդորեց բարոյական մասով պատասխանել:
Վարդան Այվազյանն էլ պատասխանեց. «Հիմա եթե մենք մի երկու հոգու կախեցինք, ձեր կարծիքով պարտքերը կիջնե՞ն: Հիմա բերեցինք մի երկու հոգու գնդակահարեցինք, երկու հոգու էլ կախեցինք: Դա լրիվ այլ հարթության խնդիր է: Հիմա էդ գործարանը կանգնած է, ոչ մեկը չի աշխատում, գործարանի վրա կա 900 մլն դրամի պարտք: Հիմա այն տերը, որը 9 մլն դոլար տվել է Բաղդասարովին կամ ուրիշին՝ վերցրել է, ասում է՝ տղերք ջան, որպեսզի սա աշխատի, լրացուցիչ փող է պետք: Ասում են՝ հիմնական պարտքը ես կտամ, դուք տույժերը հանեք, զիջեք ինձ: Կառավարությանը ձեռք է տալիս, որ զիջի, մենակ գործարանն աշխատի, քիչ-քիչ փակվի: Մենք պետք է ընտրություն անենք վատի ու ավելի վատի մեջ: Թե չէ ասում ա՝ կվերցնենք գործարանը, կկտրտենք, կծախենք, առաջին պարտքատերն էլ ինքն է: Ավելի լավ է մենք գույքային համալիրը պահենք, քան կորցնենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ