Վիեննայում շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում առաջացած լարվածությանը վերջ տալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
ԵԱՀԿ-ում «ՏԱՍՍ»-ի աղբյուրը հայտնել է, որ ԵԱՀԿ համանախագահները մինչև օրվա ավարտ ժամանելու են Ղարաբաղ, որպեսզի նպաստեն լարված իրավիճակի թուլացմանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ համանախագահների ուղևորության նպատակը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ երկխոսության մեջ մտնել է, որը կնպաստի հրադադարի ռեժիմի պահպանմանը։