Այսօր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Ազգային ժողովում քննարկեցին ղարաբաղաադրբեջանական սահմանում արդեն մի քանի օր ծավալվող ռազմական իրավիճակին վերաբերվող հարցեր:
Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հայ խորհրդարանականները կանոնավոր կապ են պահպանում ԼՂ-ի իրենց գործընկերների հետ, որպեսզի եւ իրավիճակին տիրապետեն, եւ, անհրաժեշտության դեպքում, կարողանան օգնել:
Տավուշի մարզի ուղղությամբ, այս գիշեր Ադրբեջանի ցուցաբերած ակտիվությունը, Վահրան Բաղդասարյանը պայմանավորում է այսօր Վիեննայում կայանալիք Մինսկի խմբի համանախագահների հանդիպման հետ:
«Միշտ նման հանդիպումներից առաջ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դառնում: Վիեննայի հանդիպումից հասցեական գնահատաականներ են սպասվում: Աստիճանաբար միջազգային հանրությունը տիրապետում է ինֆորմացիայի, որ այս ամենը հրահրել է այն երկիրը, որ դեմ էր Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին և անընդհատ քննադատություններով քարկոծում է»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ