Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ես երբեք որեւէ արգելված բան չեմ օգտագործել»

Ապրիլ 05,2016 15:37

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր, ողջունելով Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության գագաթաժողովի մասնակիցներին, ասաց, որ տարեցտարի դոպինգի դեմ պայքարի խնդիրներն ու ծավալները մեծանում են:

«Դուք, հարգելի հյուրեր, այսօր այստեղ եք, որպեսզի կարողանանք միասնաբար այդ խնդրին կարգավորում տալ: Սա մեր նպատակն է, որպեսզի կարողանանք ապահովել արդար մրցակցություն եւ առողջ ապրելակերպ: Քիչ առաջ ցուցադրված ֆիլմում դուք տեսաք, որ մեր մարզիչների եւ մարզիկների ամբողջ աշխատանքը ուղղված է դրան: Ես ինքս մարզիկ եմ եղել եւ իմ փորձով մարզիկներին ապացուցում եմ, որ արհեստականորեն ձեռք բերված ուժը արդար ու ճիշտ չէ, որ դա հակասում է օլիմպիական գաղափարներին, որ արհեստական խթանիչներն ու արգելված դեղամիջոցները վնաս են թե իրենց ներկային, այլեւ՝ ապագային, որ դրանք ազդելու են նրանց սերունդների վրա: Մենք մեր մարզիկներին բացատրում ենք, որ մարդը կարող է իր բնական ուժով պայքարել եւ հաղթել: Դրա համար հարկավոր է հավատալ սեփական ուժերին, կարողություններին եւ աշխատել:

Ես երբեք որեւէ արգելված բան չեմ օգտագործել եւ դոպինգի դեմ պայքարն իմ սկզբունքային նպատակն է:

Մենք՝ ՀԱՕԿ-ը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, հավաքվել եւ որոշում ենք կայացրել. եթե որեւէ մարզիկ երբեւէ օգտագործի որեւէ արգելված դեղ կամ խթանիչ, նրա մարզիչն իր ցանկությամբ հրաժարական է տալու եւ մեր երկրում մարզիչ աշխատելու իրավունքից զրկվելու է: Մարզիչը պետք է կարողանա դաստիարակել իր սանին, որ անարդար պայքարը մշտական չէ, ազնիվ չէ:

Ձեզ մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Հույս ունեմ, որ առաջիկա երկու օրերին, քանի դեռ այստեղ եք, կայցելեք նաեւ մեր նորակառույց Օլիմպավան, որտեղ ոչ միայն մարզվելու լիարժեք, այլեւ Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար Արեգ Հովհաննիսյանի առաջարկով դոպինգի դեմ պայքարի հարմարավետ կենտրոն ենք ստեղծել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930