Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծ են ներկայացրել ԱԺ

Ապրիլ 05,2016 15:26

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ և 50-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության իրավունքով Ազգային ժողովի քննարկման ենք ներկայացրել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որին ստորագրությամբ միացել է նաև ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ Ազգային ժողովում նշված օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող, հանդես է գալու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրել է մի քանի անգամ` սկսած 2007 թվականից:

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930