Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է «պատմական պահը», երբ ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը (Տեսանյութ)

Ապրիլ 05,2016 15:11

Երեկ Ադրբեջանը «ՏՕՍ-1»-ով կրակեց, գիշերն արդեն՝ «Սմերչով», նաեւ հայկական սահմանամերձ բնակավայրերի վրա ոտնձգություններ արեց: Իրավիճակը դեռ որքա՞ն պիտի զարգանա, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն եւ առավել գործնական քայլերի անցնի`Aravot.am-ի հարցին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ գործնական քայլեր միշտ էլ արվել են:

Ինչ վերաբերվում է ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության համաձայնագրի` խորհրդարանում քննարկմանը, այն դեռ նախապատրաստական փուլում է. «Որ պահին երկրի ղեկավարությունը որոշեց, որ այդ փաստաթուղթը պետք է ներկայացվի ԱԺ-ի քննարկմանը, այդ պահին էլ այն կներկայացվի»:

Թե ինչպե՞ս է որոշվելու, ո՞րն է լայնամասշտաբ ռազմական գործողությունների սահմանը, մեր զրուցակիցը գնահատման խնդիր է համարում եւ կարծում է, որ անհրաժեշտ պահին որոշում կկայացվի:

Լայնամասշտաբ չէ՞ «Սմերչի» կիրառումը, հայկական սահմաններում կրակոցները, նա պատասխանեց. «Իրականում մտահոգիչ է փաստը, որ նման զինատեսակ է կիրառվել, բայց դեռ եկեք չշտապենք եւ նման գնահատական տանք`պահը հասունացել է: Երբ պահը հասունացած լինի, հանրապետության նախագահի կողմից որոշում կկայացվի»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930