Այսօր երրորդ անգամ Ծաղկաձորում մեկնարկած Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության գագաթաժողովում հայտարարվեց, թե ինչի համար է Ադրբեջանը հեռացվել այդ կազմակերպությունից:
Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց հետեւյալը. «Այս գագաթաժողովին մասնակցող Եվրոպական մասնաճյուղի տնօրենի խոսքերով, Ադրբեջանը սպորտում շատ մեծ ամբիցիաներ ունի: Եվ եթե այդպիսի ամբիցիաներ ունեցող երկիրը, որն իր մոտ միջազգային խոշոր մրցումներ է կազմակերպում, բայց չունի հակադոպինգային նորմալ, ընդհանրապես աշխատող կազմակերպություն, նրան պետք է պատժել եւ պատիժը այն է, որ Ադրբեջանը հեռացվեց մեր տարածքային կազմակերպությունից: Այսինքն, Ադրբեջանը զրկվեց ՎԱԴԱ-ի կողմից ցանկացած ֆինանսական եւ այլ օգնությունից:
Ի դեպ, նրանց դոպինգային կազմակերպության ղեկավարը՝ Իրադա Ռուստամզադեն, որն անգամ անգլերեն չգիտի, շատ կապված էր Մոսկվայի լաբորատորիայի հետ: Եվ այդ լաբորատորիան փակելուց հետո Ադրբեջանը զրկվեց նաեւ կողմնակի, գաղտնի անալիզներ անելու հնարավորից»:
ԱԵՏՀԿ գագաթաժողովի մասին կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ