Այսօր կեսօրից հետո երկկողմ պայմանավորվածության արդյունքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով դադարեցվել է կրակը: Այս պահին հրադադար սահմանելու բանակցություններ են գնում:
«Առավոտին» չհաջողվեց հեռախոսակապ հաստատել Ղարաբաղի հետ, սակայն այս տեղեկությունը հաստատել է ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը մի քանի այլ լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան: