Այսօր մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Արցախի բանակը կարող է «Իսկանդեր-Մ», «Սկադ», «Տոչկա-ՈՒ» համակարգերի կիրառությամբ հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին, եթե Ադրբեջանը համարձակություն ունենա Արցախի քաղաքները ռմբահարելու:
«Այդպիսի տեղեկատվության ես ծանոթ չեմ: Կարծում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Մենք Ադրբեջանի քաղաքականությունը որակել ենք որպես ահաբեկչություն: Մենք ամեն գնով պաշտպանելու ենք մեր ազատությունն ու անկախությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ