Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեմ փաստաթղթեր են պատրաստվում

Ապրիլ 05,2016 14:37

«Շատ լուրջ աշխատանք պետք է տանել դիվանագիտական հարթակներում և այն տարածքներում, որտեղ այն տեղի է ունեցել: Միջազգային քրեական դատարան մենք կարող ենք դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով, քանի որ ոչ մենք ենք անդամ հանդիսանում, ոչ էլ Ադրբեջանը, բայց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է դիմել միջազգային քրեական դատարան՝ քննություն անցկացնելու հետ կապված: Այս առումով պետք է միամիտ լինել ու ասել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում կկայացնի, բայց այն, որ մենք այդ փաստերը պետք է հավաքագրենք և նշված հարցը քննարկման առարկա դարձնենք, դա մեծ աշխատանք կլինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը`անդրադառնալով արդեն մի քանի օր շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանցի զինյալների կողմից իրականացվող վայրագություններին:

Հիշեցնենք, նմանատիպ մի դեպք էլ եղել էր Թալիշ գյուղում, որն ընդամենը մեկ օր գտնվել էր ադրբեջանցիների ձեռքին:

«Հիմա մենք ունենք տեղեկություններ, որոնք պատշաճ փաստաթղթավորվում են` թե ի՞նչ է տեղի ունեցել խաղաղ բնակչության հետ: Այդ փաստերը իրենց մեջ պարունակում են հատկանիշներ պատերազմական հանցագործության մասին: Իսկ պատերազմական հանցագործության նյութերը մի օր օգտագործվում է տվյալ պետության իշխանությունների դեմ ու նման հատկանիշներով նյութերը ստիպում են, որ տվյալ պետությունը մի օր կանգնի դատարանի առաջ»,- ասաց նա:

 

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930