Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից

Ապրիլ 05,2016 14:28

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, ի թիվս հանրահայտ եզրահանգումների և գնահատականների, թելադրում են հետևություններ:

Համոզված լինելով, որ իրենց «սրբազան» հողերն ազատագրելու համար <<արդարացի>> պայքարի մասին տարածված լկտի սուտն ու նենգափոխված նախապատմությունը ընդունվում է միջազգային հանրության կողմից, Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի թելադրանքով և հովանավորությամբ փորձ են անում զենքի ուժով հասնել անիրականանալիին՝ բռնակցել Արցախը:

Այս նոր հին իրավիճակը ևս մեկ անգամ հաստատում է այն գաղափարի ճշմարտացիությունը, որը Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը պնդում է արդեն որերորդ տարին անընդմեջ՝ Հայաստանը պաշտոնապես պետք է ներկայացնի միջազգային հանրությանը արցախյան հիմնահարցի իրավական էությունը: Փաստաթուղթը, որում հիմնավոր կերպով կներկայացվի ԼՂՀ կազմավորման օրինականությունը, մեծագույն արժեք կունենա հատկապես այսօր՝ Ադրբեջանի ագրեսիայի տեսապատկերին: Կարծում ենք, հարկ չկա ևս մեկ անգամ հիմնավորելու, թե ինչ նշանակություն ունի ինֆորմացիոն պատերազմում ճշմարտության տարածումը:

Ելնելով վերոգրյալից, դիմում ենք

  1. ՀՀ Ազգային Ժողովին՝ հատուկ հայտարարությամբ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիակատար անկախությունը Ադրբեջանից:
  2. Արտաքին գործերի նախարարությանը՝
  • Դիվանագիտական համապատասխան նոտա հղել ՄԱԿ-ի անդամ երկրներին, որում մանրամասն կներկայացվի իրավական փաստերով հագեցած ԼՂՀ կազմավորման օրինականությունը ( լեգիտիմությունը):
  • դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ պահանջելով հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունները և միջոցներ ձեռնարկելու ագրեսորին պատժելու համար:

Գտնում ենք, որ այս քայլերը թելադրված են թշնամու գործողություններով և հնարավորություն ու առավելություն են տալիս մեզ միջազգային հանրությանը օբյեկտիվ լրատվություն տրամադրելու գործում:

 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության

Հանրապետական խորհուրդ

Երևան, 05.04.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930