Քիչ առաջ Սիսիանի քաղաքապետարանի եւ ԵԿՄ Սիսիանի գրասենյակի դիմաց գտնվող Սիսակ Նահապետի անվան հրապարակ սկսվեց բազմության հոսք: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են հրապարակում՝ ԵԿՄ անդամներ Մայիս Միրզոյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Արմեն Բեգլարյանի, Սերգեյ Դանղյանի, Սեդրակ Ասրյանի, Դավիթ Սարգսյանի, Եղիշե Նիկալյանի զոհվելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են հավաքվածները, ընտանիքների հետ համաձայնեցնելուց հետո նրանց աճյունները կամփոփվեն հերոսների պանթեոնում:
5 վիրավորներից Վարազդատ Սիմոնյանին այս պահին վիրահատում են:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Սիսիան