Լրահոս
Օրվա լրահոսը

“Euro Ombudsman” պարբերականի անդրադարձը Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին

Ապրիլ 05,2016 14:21

 Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական “Euro Ombudsman” պարբերականն իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր գործողությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություններին:

Շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս պահին աշխատանքային այցով գտնվում է Արցախում՝ պարբերականը նշում է, որ Արման Թաթոյանը մշտապես կապի մեջ է միջազգային կազմակերպությունների հետ եւ նախօրեին իրենց ուշադրությանն է ներկայացրել միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ խաղաղ բնակավայրերի եւ խաղաղ բնակչության, մասնավորապես՝ երեխաների եւ տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:

«Անընդունելի եւ անհանդուրժելի են խաղաղ բնակիչների իրավունքների եւ կյանքի նկատմամբ ադրբեջանական կողմի՝ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները»,- մեջբերելով Պաշտպանի հայտարարությունը՝ Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը շեշտում է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց վարած ապօրինի քաղաքականությամբ խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջները:

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը սերտ համագործակցում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ պարբերականն էլ  տարածվում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ հետսովետական հանրապետություններում:

Հրապարակումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով.

“Омбудсмен Армении осудил ночной азербайджанский обстрел мирного населения”:

“Омбудсмен Армении сделал первые выводы о нарушениях прав мирного населения азербайджанскими военными”:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930