Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է լինի ռուս-ադրբեջանական համաձայնություն». «Ա1+»

Ապրիլ 05,2016 14:18

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ շփման գծում մարտական գործողությունները վաղօրոք պլանավորված է եղել։

«Եվ իմանալով, որ չափազանց կարևոր է լինելու այն հարցի պատասխանը, թե ով է սկսել, Բաքուն ոչ պատահականորեն դեմ էր նախագահների հանդիպումների վերսկսմանը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, նաև՝ դեմ էր սեղանին դրված տարբերակների քննարկմանը»,-շեշտեց նա։

Մյուս կողմից հետաքրքիր փաստ ունենք՝ կապված Ռուսաստանի պահվածքի հետ. «ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ Պուտինը չի էլ զանգահարել ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Իլհամ Ալիևին։ Սա բավականին հետաքրքիր բան է դառնում այն առումով, որ հնարավոր է՝ լինի ռուս-ադրբեջանական համաձայնություն, որպեսզի Ադրբեջանը շանս ստանա որոշակի տարածքներ հետ ստանալու։ Եվ դա ռուսական սպասողականության խորապատկերին։ Եթե հաղթում է այս ամենում Հայաստանը, ապա Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանին փրկելու առաքելությամբ՝ հայկական առաջխաղացումը կանխելու, ինչպես 1994 թվականին՝ հրադադարի ժամանակ։ Այսինքն, որպես ազդեցիկ միջնորդ, որը փրկում է Բաքվին վերահաս աղետից»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930