Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական անվտանգության մասնագետ. «Այս պարագայում հակառուսական կամ հակաամերիկյան տրամադրություններ առաջացնելը զավեշտալի է»

Ապրիլ 05,2016 14:13

Ապրիլի 5-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի կայացած ասուլիսում տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է վտանգ Նախիջեւանի կողմից, պատասխանեց. «Նախիջեւանի պարագայում գործում են Կարսի պայմանագրի դրույթները, Ռուսաստանը եւ Թուրքիան հարցեր ունեն լուծելու, Նախիջեւանի ստատուսի պատճառով կարող են աշխարհի մեծերը խառնվել: Կարծեմ երկու տարի առաջ մեր զինված ուժերը Նախիջեւանի չեզոք գոտում բավականին լավ դիրքեր են գրավել, եւ եթե ինչ-որ բան լինի, առաջինը Նախիջեւանը կտուժի»::

Նա անդրադարձավ նաեւ ԱՄՆ Պետդեպի այն հայտարարությանը, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի՝ հաշվի առնելով ինքնորոշման իրավունքը: Տիգրան Քոչարյանը դա հայտարարության ստանդարտ տեքստ որակեց, որտեղ էլի կողմերի միջեւ հավասարության նշան է դրվել. «Դա նույնն է, որ Հավայան կղզիները ճանաչել էին Արցախի անկախությունը, բայց նաեւ Խոջալուի մասին են խոսել»:

Նրա ձեւակերպմամբ, այս պահին բոլոր խոշոր խաղացողները հետեւում են իրավիճակին, եւ այս պարագայում հակառուսական կամ հակաամերիկյան տրամադրություններ առաջացնելը զավեշտալի կլինի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930