Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը ապրիլի 4-ին մատուցեց Սուրբ պատարագ՝ Արցախում հայրենյաց պաշտպանության համար նահատակված հայորդիների հոգիների հանգստության, վիրավորների շուտափույթ ապաքինման և սահմանների անառիկության համար:
Պատարագին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կապանցիներ:
Կատարվեց ժամերգություն ու միասնական աղոթք` հայրենիքի համար մարտնչող զինվորների համար:
Սյունիքի մարզպետարանի հաղորդագրություն