Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Պաշտոնյաներն էլ են առաջին գծում, իրենց բարեկամներն էլ» (Տեսանյութ)

Ապրիլ 05,2016 13:33

«Այսօր պաշտոնյաներն էլ են առաջին գծում, իրենց բարեկամներն էլ: Խնդրում եմ, գոնե այսօր, հասարակությունը մի բաժանեք պաշտոնյաների եւ ռամիկների: Բոլորս Հայաստան աշխարհի զավակներն ենք: Այն երեխաները, որոնք զոհվում են`մեր երեխաներն են»,- խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին`պաշտոնյաների որդիները կմեկնե՞ն առաջին գիծ, պատասխանեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Եվ մենք, եւ ընդդիմությունը հասկացել ենք`միգուցե հենց սա է այն փորձաքարը, որից պետք է ուժեղացած դուրս գանք եւ դասեր քաղած: Նաեւ ներքաղաքական պայքարի առումով: Հայաստանը բոլորի հայրենիքն է, ընդդիմությունը մեր թշնամին չէ: Ընդդիմությունը ոչ պակաս, եթե ոչ ավելի, շահագրգռված է մեր երկրի ամրապնդմամբ եւ ուժեղացմամբ»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակն ասում է`Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր հակառակորդին խաղաղություն պարտադրելն է: Նա վստահ է, որ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները`ՀՀ նախագահի հետ երեկվա հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանի ուղերձները հստակ կփոխանցեն իրենց երկրների ղեկավարներին:

Առավոտյան հայտնի դարձավ, որ հակառակորդը կրակել է «Սմերչ» զինատեսակից: Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ժամանակին, երբ ՌԴ-ն Ադրբեջանին զենք էր վաճառում, հայաստանյան պաշտոնյաները հավաստիացնում էին`դա մեզ վրա չի կրակի: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք միշտ էլ քննադատել են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստը եւ հավելեց, որ ՀՀ-ն գործել ու գործելու է բացառապես իր շահի տեսանկյունից:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային. ԱԺ պատգամավորները Տավուշի մարզում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930