Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հայկական բուհերի ուսանողությունը դիմում է Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական խորհուրդը ապրիլի 2-ին ստեղծեց թարգմանչական խումբ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը տարբեր լեզուներով հանրությանը հասանելի դարձնելու նպատակով: Այս պահին ՀԱՀ-ի 50-ից ավել ուսանողներ թարգմանում են առանցքային լուրեր պաշտոնական հայկական աղբյուրներից տարբեր լեզուներով ( ռուսերեն, անգլերեն , արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ այլն):
Համալսարանի ուսանողությունը նաև հավաքում է առաջին անհրաժեշտության իրեր Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար:
Ապրիլի 5-ին ժամը 15:00-ին ՀԱՀ ուսանողական խորհուրդը կհավաքվի աշխատանքները իմի բերելու և հետագա հանձնարարականներ բաշխելու նպատակով:
Կարդացեք նաև
ՀԱՀ հանրային կապերի բաժին