Լրահոս
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. Մոսկվան պարզապես խորհրդակցական աշխատանքներ կիրականացնի. «168 ժամ»

Ապրիլ 05,2016 13:04

«168 ժամ»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը

– Ձեր կարծիքով՝ այսօր ինչպե՞ս կարող են միջնորդները և կողմերը մեղմել իրավիճակը։

– Այստեղ առանցքային դեր կստանձնեն արտաքին խաղացողները միմյանց հետ քայլերի համաձայնեցմամբ՝ Մոսկվան և Վաշինգտոնը, որոնք ինչ-որ կերպ կողմերին կնստեցնեն բանակցային սեղանի շուրջ, գուցե ոչ այսօր, ոչ վաղը, այլ մյուս օրը։ Գուցե սպասեն ԱԽ համանախագահների հանդիպմանը, որպեսզի ամբողջությամբ չթաղեն խմբի հեղինակությունը։ Այստեղ ես կանխատեսում եմ կուլիսային դիվանագիտություն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այս խնդրի կարգավորման ուղղությամբ, քանի որ որևէ մեկը պատերազմով հետաքրքրված չէ։ Բանակցությունները կարող են ընթանալ ցանկացած վայրում՝ Մինսկում, թեկուզ Թբիլիսիում, Կիևում, բայց ես կարծում եմ, որ դրա կազմակերպման նախաձեռնությունը լինելու է Մոսկվայի և Վաշինգտոնի ձեռքում։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Շոյգուն և Պատրուշևը պետք է մեկնեն Բաքու։

– Այսօր այս ամենի նախաձեռնողը Բաքուն է, ուրեմն պետք է բանակցել Բաքվի հետ, այսինքն՝ առաջին շփումը պետք է Բաքվի հետ լինի, եթե այն լինի հաջողակ, ապա կարելի է Երևանի հետ ևս խոսել։

– Այսինքն՝ պետք է բանակցություններ վարեն ՌԴ պաշտոնյաները։

– Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը։ Մոսկվան պարզապես խորհրդակցական աշխատանքներ կիրականացնի։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930