Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիների առաջին պլանը ձախողվել է՝ սա արձանագրենք». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 05,2016 12:52

Ադրբեջանցիները փորձել են երկու կողմերից մտնել Ղարաբաղ: Եթե այդ երկու անցումները ստացվեր, դրան կհետեւեր կենտրոնից հարձակումը Ստեփանակերտ քաղաքի վրա:

«Ադրբեջանցիների այս փուլի նպատակը՝ առաջին պլանը ձախողվել է: Սա արձանագրենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարտակերտից գիշերը վերադարձած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց. «Ադրբեջանցիները փորձել են երկու կողմերից մտնել Ղարաբաղ: Ըստ էության, կարելի է չկասկածել՝ եթե այդ երկու անցումները ստացվեր, դրան կհետեւեր կենտրոնից հարձակումը Ստեփանակերտ քաղաքի վրա: Բայց քանի որ մեր զորքերը կարողացել են ե՛ւ հյուսիսում, ե՛ւ հարավում ներխուժման փորձը կասեցնել, նրանք հասկացել են, որ պլանը չի հաջողվում իրականացնել: Նրանց հայտարարությունը, որ մենք միակողմանիորեն զինադադարի պատրաստ ենք, նաեւ սրա հետ է կապված, որովհետեւ նրանք հասկացան, որ իրենց պլանը չիրագործվեց եւ իրենց կարող է դադար պետք լիներ՝ իրավիճակը վերլուծելու եւ նոր հարձակում ձեռնարկելու համար»:

Aravot.am-ի հարցին՝ լուրեր տարածվեցին Մարտակերտի 2-3 դիրք կորցնելու, այնուհետեւ նաեւ հետ գրավելու մասին, ի՞նչ տեղեկություններ ունեք այս մասին: Նա պատասխանեց. «Եկեք դիրքերի հետ կապված հետեւենք պաշտոնական լրատվությանը, ռազմական գերատեսչությունների հաղորդագրություններին, որովհետեւ միայն նրանք են, որ օպերատիվ իրավիճակին տիրապետում են»:

Մեր հարցին՝ մի լավ լուր կարո՞ղ եք ասել Մարտակերտից՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես այսօր մտադիր եմ ԱԺ հայտարարության ժամին հանդես գալ, լավ լուրը թույլ տվեք հայտնել այդ ձեւաչափում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930