Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը անդրադարձ են կատարել Իրաքի եզդիական Էզիդխանի պաշտպանության ուժերը: Այս մասին իրենք հրապարակում ենք կատարել զինուժի ֆեյսբուքյան պաշտոնական էջում.«Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա: Դաժան մարտերի ժամանակ գլխատվել է նաև հայկական բանակի եզդի զինծառայող: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին, հայաստանաբնակ եզդի քույրերին և եղբայրներին»,-ասվում է հրապարակման մեջ: Հրապարակմանը կից դրվել է նաև ՀՀ Ազգային դրոշի լուսանկարը:
Հիշեցնենք, որ Էզիդխանի պաշտպանության ուժերը կազմավորվել է 2014 թվականի եզդիների ցեղասպանությունից հետո և Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից ճանաչվում է, որպես եզդիական պաշտոնական զինված ուժեր: ԷՊՈՒ-ի հրամանատարն է Հեյդար Շաշոն, ով անցյալ տարի այցելել էր Հայաստան:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության մամուլի կենտրոն
Լուսանկարում` Հեյդար Շաշոն