Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզա. «Բոլոր խաղաքարտերը Պուտինի ձեռքում են». «168 ժամ»

Ապրիլ 05,2016 12:32

«168 ժամ» թերթի զրուցակիցն է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան

-Պարոն Բրայզա, ապրիլի 2-ից ծանր մարտեր են սանձազերծվել ԼՂ հակամարտության գոտում։ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆաթ Ասկերովը, ըստ էության, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ընդունել է, որ ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում է սկսել հայկական ուժերի դեմ ապրիլի 2-ին։ Ինչպե՞ս եք բացատրում սա՝ հաշվի առնելով հատկապես այն, որ այս ամենը տեղի է ունենում Ալիևի և Սարգսյանի վաշինգթոնյան այցից հետո։

– Ինչպես միշտ է պատահում շփման գծում բռնության դեպքում, յուրաքանչյուր կողմ մյուսին է մեղադրում բախումներ նախաձեռնելու մեջ, և վստահելի տեղեկատվություն չկա՝ հստակեցնելու համար, թե ով է կրակել առաջինը։ Իրադարձությունների նման զարգացումը՝ 1994թ.-ից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված ամենալուրջ բախումներն այն ժամանակ, երբ երկու նախագահները՝ Ալիևն ու Սարգսյանը, Վաշինգթոնում էին, խոսում է այն մասին, որ ոչ մի նախագահ չի հրահանգել մարտական գործողությունների մեկնարկ։

Իհարկե, բռնության նման բռնկումը թուլացնում է միջնորդական ջանքերում ԱՄՆ բարձր մակարդակի ներգրավում ապահովելու նախագահների նպատակը, ինչպես արտացոլվել էր փոխնախագահ Բայդենի հետ նրանց առանձին հանդիպումների ընթացքում։

Փորձից խոսելով՝ ասեմ, որ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ կամ փոխնախագահ չի դիտարկի միջնորդական ջանքերում իր անձնական ներգրավումն այն դեպքում, երբ կողմերի նախագահներն իրենք են մարտեր նախաձեռնում։

Այսպիսով, իմ ենթադրությունն այն է, որ կողմերից մեկի տեղական հրամանատարներից մեկն է նախաձեռնել բախումը, միգուցե, արտաքին ուժի քաջալերմամբ։

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր երկրի ջանքերը։ Ինչպիսի՞ն եք պատկերացնում ԱՄՆ դերակատարությունն այս իրավիճակում։

– ԱՄՆ արձագանքը չափազանց թույլ էր։ Այս պահի դրությամբ՝ չի եղել պաշտոնական հայտարարություն Սպիտակ տան կողմից, բացի պետքարտուղար Քերիի մամլո հաղորդագրությունից։ Միայն ՌԴ նախագահն ու նրա արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն են ձեռնարկել կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են իրավիճակի թուլացմանը։ Այս ամենը վախեցնող ուղերձ է հակամարտության կողմերի համար, որ բոլոր խաղաքարտերը նախագահ Պուտինի ձեռքում են։ ԱՄՆ չներգրավվածության այս ճյուղերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև՝ Ուկրաինայի և Սիրիայի իմաստով։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930