Լեռնային Ղարաբաղում վերջին 4 օրերի իրավիճակի կտրուկ լարմանն է անդրադարձել System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե մի օր Ղարաբաղը կվերադառնա իր իրական տիրոջ մոտ:
Երաժիշտն իր ֆեյսբուքյան և Թվիթերյան պաշտոնական էջերում հետևյալն է գրել. «Ինչպես հասկանում եմ` Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմություն չի կարդացել: Լեռնային Ղարաբաղի իրական պատմական տերերը հայերն են: Ստալինն է տվել Ղարաբաղը Ադրբեջանին: Արևելյան Թուրքիան մի օր կվերադարձվի իր օրինական տերերին: Այդ տղան`Էրդողանը, այնքան հիմար է, որ նա, ով կանգնում է նրա կողքին կամ աջակցում է նրան, եւս հիմարի տեսք է ստանում»: